Հալեպում ահաբեկչությունների կազմակերպիչը «Ազատ սիրիական բանակն» է

Հալեպում ահաբեկչությունների կազմակերպիչը «Ազատ սիրիական բանակն» է

PanARMENIAN.Net - Ապստամբների «Ազատ սիրիական բանակը» իր վրա է վերցրել Հալեպ քաղաքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը, որը խլել է 25 մարդու կյանք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հալեպում ականապատ ավտոմեքենայի պայթյունի և մահապարտ-գրոհայինի ինքնապայթեցման հետևանքով մահացել է 25 հոգի, վիրավորվել՝ 175-ը: Դրանք Հալեպում առաջին ահաբեկչություններն են, որտեղ Դամասկոսի նման մինչև հիմա հակակառավարական բողոքներ չեն եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---