ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՏՎԵԼ Է 150 ՄԱՐԴ

PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին երեք տարվա ընթացքում զինծառայությունից խուսափելու համար դատվել է 150 մարդ, որոնց մեծամասնությունը երկրում չգրանցված «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ են: Այդ մասին Երեւանում ընթացող կոնֆերանսում, որը նվիրված է երկրում այլընտրանքային ծառայութուն մտցնելու հարցերին, տեղեկացրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Իրավապաշտպանի խոսքերով` Հայաստանում այնքան լայն տարածված չեն պացիֆիստական գաղափարները, այդ պատճառով դժվար թե կարելի է համաձայնվել զինվորականների հետ, որոնք պնդում են, թե այլընտրանքային ծառայություն մտցնելիս երիտասարդների մեծ մասը կխուսափի զինվորական ծառայությունից: Հիշեցնենք, որ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի ընդունումը Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկն է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---