Հունգարիան փակել է Դանուբը նավարկության համար

Հունգարիան փակել է Դանուբը նավարկության համար

PanARMENIAN.Net - Հունգարիան փետրվարի 10-ին փակել է Դանուբը նավարկության համար, հաղորդում է Agence France-Presse-ը: Փակելու պահին երկրի տարածքում գետի մակերեսի 60-70 տոկոսը ծածկվել է սառույցով:

Ճանապարհին գտնվող բոլոր նավերին հունգարական իշխանությունները հրամայել են հասնել մոտակա նավահանգիստ: Մինչև այդ Դանուբով նավարկությունն արգելել են Ռումինիայում և Բուլղարիայում:

Եվրոպայում երկարությամբ երկրորդ գետը, որը հոսում է 10 երկրների միջով, անպիտան է դարձել Ավստրիայում, Խորվաթիայում և Սերբիայում նավագնացության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---