Հայաստանում մի շարք ճանապարհներ շարունակում են փակ մնալ![]() 10 փետրվարի 2012 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ի ժամը 18.00-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ առատ ձյան, սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Քաջարան-Մեղրու լեռնանցքը, Գյումրի-Աշոցք, Աշոցք-Բավրա, Գյումրի-Վանաձոր, Հոռոմ-Արթիկ–Ալագյազ, Երևան-Աբովյան-Չարենցավան ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները: Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեռևս շարունակում են փակ մնալ Երևան-Եղվարդ-Արագյուղ-Բուժականի` Արագյուղ-Բուժական հատվածը, Անիի տարածաշրջանի Արմավիր-Իսահակյան-Գյումրի հատվածը, Գյումրի-Կապս-Ամասիա, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը: Բոլոր ուժերը մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |