250 հազար մարդ ստորագրել է Apple-ին ուղղված հանրագրի տակ՝ ի պաշտպանություն չինացի աշխատողների

250 հազար մարդ ստորագրել է Apple-ին ուղղված հանրագրի տակ՝ ի պաշտպանություն չինացի աշխատողների

PanARMENIAN.Net - 250 հազար մարդ ստորագրել է Apple-ին ուղղված հանրագրերի տակ՝ կոչ անելով բարելավել աշխատողների պայմանները չինական ձեռնարկություններում, հաղորդում է CNET News-ը:

Ստորագրահավաք են անցկացրել մի քանի կայքեր: Նախաձեռնության կազմակերպիչներն են Change.org և SumOfUs.org ռեսուրսները: Հանրագրերում ասվում է, որ Չինաստանում գտնվող գործարաններում, որտեղ հավաքվում են iPhone-ներ, iPad-ներ և Mac համակարգիչներ, հերթափոխը տևում է 12 ժամից ավել, իսկ աշխատողներն արտադրամասներում շնչում են մարդու առողջության համար վնասակար նյութեր:

Ուղերձները կազմողները ուշադրություն են դարձրել աշխատողների շարքում ինքնասպանությունների բարձր թվին և ձեռնարկություններին պայթյունների դեպքերին, որոնք տեղի են ունենում օդում հրկիզվող նյութերի կուտակման հետևանքով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---