Իրանում սկսվել են բազմահազարանոց ցույցեր` Իսլամական հեղափոխության 33-ամյա տարելիցի կապակցությամբ

Իրանում սկսվել են բազմահազարանոց ցույցեր` Իսլամական հեղափոխության 33-ամյա տարելիցի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Այսօր 9:00 Իրանի բոլոր շրջաններում սկսվել են բազմահազարանոց ցույցեր` Իսլամական հեղափոխության 33-ամյա տարելիցի կապակցությամբ: Բազմահազարանոց ամբոխը հավաքվել է Թեհրանի կենտրոնական Էնգելաբ հրապարակում, հայտնում է FarsNews-ը:

Ցուցարարները վանկարկում են «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին», «Մահ Անգլիային»: Ցույցի մասնակիցները կրում են իրանական դրոշներ:

1978-1979թթ Իսլամական հեղփոխության արդյունքում շահ Մոհամմեդ Ռեզա Պեհլևին հեռացավ, միապետությունն անկում ապրեց և հաստատվեց նոր վարչակազմ, որը գլխավորեց այաթոլլահ Հոմեյնին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---