Պերուում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Պերուում 5,1 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Այսօր Պերուի հարավային հատվածի ափին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 04:28-ին (մսկ 12:28): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Իկա քաղաքից 247 կիլոմետր հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը 75,2 կմ խորության վրա էր:

Առայժմ զոհերի և ավերածությունների, ինչպես նաև ցունամիի վտանգի մասին տվյալներ չկան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---