ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԶՈՐԱԽՄԲԻ ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԺԱՄԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի նոր հրամանատար գեներալ-մայոր Ալեքսանդր Ստուդենիկն այսօր ժամանել է Հայաստան` Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի գործունեությանը ծանոթանալու համար: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Հայաստանից Ա. Ստուդենիկը կմեկնի Վրաստան, որտեղ տեղակայված են երկու ռուսաստանյան ռազմակայաններ` 12-րդը Բաթումում եւ 62-րդն Ախալքալաքում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---