Ռուսաստանում գրանցվել է նոր ապրանքանիշ՝ «Վոլոդյա ի մեդվեդի»

Ռուսաստանում գրանցվել է նոր ապրանքանիշ՝ «Վոլոդյա ի մեդվեդի»

PanARMENIAN.Net - Ռոսպատենտի վիճելի արտոնագրերի Պալատի կոլեգիան թույլ է տվել «Ռոյալտի» ընկերությանը գրանցել նոր ապրանքանիշ՝ «Վոլոդյա ի մեդվեդի»: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դրանով հանդերձ բավարարվել է ընկերության բողոքը մեկ տարի առաջ ունեցած մերժումից հետո: «Ռոյալտի» ընկերությունը պատրաստվում է գրանցել «Վոլոդյա և մեդվեդի» ապրանքանիշը ալկոհոլային խմիչքների, գարեջրի, հյութերի և հանքային ջրերի կարգերով:

2011-ի մարտին «Ռոսպատենտը» մերժել էր ընկերությանը գրանցել «Վոլոդյա ի մեդվեդի» ապրանքանիշը, բացատրելով նրանով, որ նման անվանումը «վնաս է հասցնում պետության հեղինակությանն ու շահերին, ինչպես նաև հակասում հասարակական շահերին»: Թեև Ռոսպատենտը հիմա է որոշել գրանցել այդ ապրանքանիշը, Ռուսաստանում նման անվանումով օղի արդեն եղել է: Դրա համար այդ ապրանքանիշը գրանցվել է Ուկրաինայում ռուսական «Վինէքսիմ» խմբի վրա, որը նախկինում թողարկում էր «Պուտինկա» օղին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---