Մայքլ Բեյը մտադիր է նկարահանել «Տրանսֆորմերների» չորրորդ սերիան

Մայքլ Բեյը մտադիր է նկարահանել «Տրանսֆորմերների» չորրորդ սերիան

PanARMENIAN.Net - Պրոդյուսեր Լորենցո դի Բոնավենտուրան հայտարարել է, որ «Տրանսֆորմերների» չորրորդ սերիան կնկարահանի Մայքլ Բեյը, որն աշխատել է նաև նախորդ երեք ֆիլմերի վրա: Այս մասին ասվում է Collider կայքում:

Այսօրվա դրությամբ այդ շարքի վերջին ֆիլմը «Տրանսֆորմերներ 3. Լուսնի մութ կողմը» ֆիլմն է: Այն էկրան է բարձրացել 2011թ. հունիսին: Ըստ BoxOfficeMojo կայքի, այն վաստակել է 1,1 մլրդ դոլար: Արդյունքում «Տրանսֆորմերներ 3»-ը դարձել է ոչ միայն 2011թ. ամենաշատ գումար վաստակած ֆիլմերից մեկը (նրանից առաջ է անցել միայն Հարրի Փոթերի մասին վերջին ֆիլմը), այլ նաև չորրորդ տեղն է գրավել բոլոր ժամանակների ամենահաջող կինոնախագծերի շարքում:

«Տրանսֆորմերների» չորրորդ սերիան էկրան կբարձրանա 2014թ. հունիսի 29-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---