Հարավկորեական «Ինչխոն» օդանավակայանը լավագույնն է ճանչվել աշխարհում

Հարավկորեական «Ինչխոն» օդանավակայանը լավագույնն է ճանչվել աշխարհում

PanARMENIAN.Net - Հարավային Կորեայի մայրաքաղաքում գտնվող «Ինչխոն» օդանավակայանը լավագույնն է ճանչվել աշխարհում: «Ինչխոնը» լավագույնն է նաև տարեկան 25-40 մլն ուղևոր թողունակությամբ օդանավակայանների թվում:

Նման եզրակացության է եկել Օդանավակայանների միջազգային խորհուրդը իր տարեկան զեկույցում: Անցած տարվա աշնանը The Guide to Sleeping in Airports պորտալը կազմել էր օդանավակայանների վարկանիշը, որտեղ կարելի է քնել՝ սպասելով հետաձգված չվերթին: «Ոսկե բարձին» արժանացավ Սինգապուրի «Չանգի» օդանավակայանը, հայտնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---