ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ԵԽԽՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը հաջողությամբ կատարում է Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները, ինչը վկայում է այն մասին, որ երկիրը ժամանակին կավարտի այդ գործընթացը: Այդ մասին օրերս Փարիզում կայացած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի գծով զեկուցող Ռընե Անդրեն: Ինչպես լրագրողներին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, Ռ. Անդրեն միաժամանակ ընդգծել է մոտ ապագայում այլընտրանքային զինծառայության, օմբուդսմենի եւ զանգվածային լրատվության մասին օրենքների ընդունման կարեւորությունը: Ա. Ռուստամյանի խոսքերով` մոնիտորինգային խմբի անդամների մտահոգությունն է հարուցել «Ա1+» եւ «Նոյան Տապան» հեռուստաընկերությունները հեռարձակման արտոնագրից զրկելու հետեւանքով հասարակության մեջ առաջացած լարվածությունը: Ռ. Անդրեն նաեւ նշել է ընտրական համակարգի բարեփոխման եւ ընտրական օրենսգրքի կատարելագործման անհրաժեշտությունը, այն առումով, որպեսզի հետագայում բացառվեն վերջերս Հայաստանում կայացած ընտրություններում տեղ գտած բացթողումները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---