Costa Concordia-ի ուղևորները դատական հայց են ներկայացրել ամերիկյան դատարան

Costa Concordia-ի ուղևորները դատական հայց են ներկայացրել ամերիկյան դատարան

PanARMENIAN.Net - Հունվարին Իտալիայի ափերի մոտ նավաբեկության ենթարկված Costa Concordia լայների փրկված ուղևորները դատական հայց են ներկայացրել ամերիկյան Carnival Cruise Lines-ի դեմ, հաղորդում է BBC-ն:

Carnival Cruise Lines ընկերությունը գտնվում է Մայամիում, նրա դուստր ձեռնարկությունը Costa Cruise Line-ն է, որին պատկանում էր նավաբեկության ենթարկված լայները:

Տուժած ուղևորների փաստաբանները Carnival Cruise Lines-ին մեղադրում են խարդախության մեջ, որը հանգեցրել է նավաբեկությանը:

Փորձագետների կարծիքով` այդ դատը ԱՄՆ-ում դժվար կլինի շահել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---