Ջոն Հեֆֆերն. Հայաստանը ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է

Ջոն Հեֆֆերն. Հայաստանը ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ-ի առաքելությունն ունի գործունեության երեք հիմնական ուղղություն` տնտեսությունը, տարածաշրջանային ծրագրերը և ընտրությունները: Այդ մասին «Ձեռնարկատիրության զարգացում և շուկայի մրցունակության բարձրացում» նախագծի շնորհանդեսին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

Նրա խոսքով, «Հայաստանն ու ԱՄՆ-ն լավ ներուժ ունեն առևտրային հարաբերությունների զարգացման համար»: «Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու մենք չենք ավելացնում Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի ներդրումների քանակը: Հուսով եմ` մենք կկարողանանք զարգացնել մեր հարաբերություններն այս նախագծի միջոցով»,- ընդգծել է նա:

Դեսպանը նկատել է, որ Հայաստանը ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է, և նման ծրագրերն աջակցում են երկրների միջև համագործակցության առավել ամրապնդմանը:

USAID-ը Pragma կորպորացիայի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կիրականացնի «Ձեռնարկատիրության զարգացում և շուկայի մրցունակության բարձրացում» նախագիծը, որն ուղղված է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար լավ պայմանների ստեղծմանը, շուկայի մրցունակության բարձրացմանը, նորարարությունների խթանմանը, ինչպես նաև աշխատավոր ուժի ներուժի ամրապնդմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---