ԱԺ խոսնակն առաջարկել է հանձնաժողով ստեղծել ընտրությունների մոնիտորինգի համար

ԱԺ խոսնակն առաջարկել է հանձնաժողով ստեղծել ընտրությունների մոնիտորինգի համար

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի խոսնակ Սամվել Նիկոյանն առաջարկել է խորհրդարանի իրավասությունների շրջանակում ստեղծել մի մարմին, որը կղբազվի ԸՕ դրույթների իրագործման մոնիտորինգով: Այդ մասին նա հայտարարել է, բացելով խորհրդարանական լսումները, նվիրված մայիսին կայանալիք ընտրություններին ու ընդդիմության առաջարկին՝ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ: Խոսնակը նշելէ, որ հանձնաժողովի կազմում կլինեն ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ:

Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը իր նիստում որոշում կայացրեց փետրվարի 15-ին 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ լսումներ անցկացնելու մասին:

Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով իշխանություններին արգելել մեծամասնական ընտրահամակարգը և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին: Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ՀԱԿ-ը նաև հայտնել է, որ այդ նախաձեռնությանը աջակցելու համար մտադիր է հանրահավաք անցկացնել` խորհրդարանում 100-տոկոսանոց ընտրահամակարգին անցում կատարելու մասին քննարկումների ընթացքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---