Համաշխարհային բանկի նախագահը հրաժարական է տալու

Համաշխարհային բանկի նախագահը հրաժարական է տալու

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկը հայտարարել է, որ կհեռանա հունիսի 30-ին: Այս մասին ասվում է բանկի հրապարակած հաղորդագրությունում: «Ուրախ եմ, որ աշխատել եմ միջազգային կարգի հաստատությունում նման տաղանդավոր և բացառիկ մարդկանց հետ: Խոսքը հատկապես զարգացող պետություններին` ճգնաժամը հաղթահարելու միջոցներ տրամադրելու մասին է»,-ընդգծել է Զելլիկը:

Զելլիկը հինգ տարիների ընթացքում զբաղեցրել է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնը: Այդ ընթացքում կազմակերպությունը ռեկորդային ֆինանսական օգնություն է հատկացրել զարգացող երկրներին, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 247 մլրդ դոլար: Բացի այդ, բանկը 20 տարիների ընթացքում առաջին անգամ իրականացրել է կապիտալի ընդհանուր ավելացում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---