Եգիպտոսը կարող է վերանայել Իսրայելի հետ հաշտության պայմանագիրը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի «Ազատության և արդարության կուսակցությունը»՝ «Մահմեդական եղբայրներ» իսլամական շարժման քաղաքական կառույցը, կարող է վերանայել Իսրայելի հետ հաշտության պայմանագիրը, եթե ԱՄՆ-ը չդադարեցնի իր ճնշումը Կահիրեի վրա ամերիկյան ՀԿ-ների շուրջ ստեղծված սկանդալի հետ կապված, հինգշաբթի օրը հաղորդել են եգիպտական ԶԼՄ-ները՝ մեջբերելով կուսակցության նախագահ Մուհամմեդ Մուրսիի հայտարարությունը:

«Մենք կարող ենք վերանայել Իսրայելի հետ Քեմպ Դևիդի հաշտության պայմանագիրը, եթե ԱՄՆ-ը շարունակի շանտաժի ենթարկել Եգիպտոսին նրանով, որ ֆինանսական օգնություն չի տրամադրի ՀԿ-ների անօրինական ֆինանսավորման մասին հետաքննության հետ կապված»,- ասել է Մուրսին և պարզաբանել, որ ամերիկյան օգնության տրամադրումն Իսրայելի հետ խաղաղության պայմանագրի բաղկացուցիչ մասն է, որի կատարման երաշխավորը Վաշինգտոնն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---