Հովհաննես Սահակյանը կարծում է, որ ընտրակաշառքը արատավոր երևույթ է

Հովհաննես Սահակյանը կարծում է, որ ընտրակաշառքը արատավոր երևույթ է

PanARMENIAN.Net - Ընտրակաշառքներն ամենաբարդ և ամենաարատավոր երևույթն են, փետրվարի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլինին հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Ընդ որում, նա նկատել է, որ այդ երևույթը արմատացած է նաև այլ երկրներում և դժվար է դրա գոյությունն ապացուցել: Իր հերթին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ, պատգամավորԼարիսա Ալավերդյանը անդրադարձել է ընտրակաշառքի թեմային և հայտարարել. «Վատ է, երբ արտաքին ճնշման բացակայության դեպքում, բացահայտ կանգնում և գումար են բաժանում: Յուրաքանչյուր շենքում կա «գումար բաժանող», և դրա մասին բոլորը գիտեն»:

Հայկական ընդդիմությունը իշխանություններին մեղադում է նրանում, որ ընտրություններին նրանք լայնորեն կիրառում են ընտրազանգվածին կաշառելու մեթոդը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---