Վարդան Օսկանյանին ընդունյել են «Բարգավաճ Հայաստանի» շարքերը

Վարդան Օսկանյանին ընդունյել են «Բարգավաճ Հայաստանի» շարքերը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնապես դարձել է կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Այդ մասին PanARMENIAN.Net –ի թղթակցին է հայտնել ԲՀԿ մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը: Ըստ նրա, քննարկումներից հետո կուսակցությունը որոշել է բավարարել Օսկանյանի դիմումը կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ:

Գալստյանը նշել է, որ Օսկանյանը մեծ քաղաքական փորձ ունի և նրա անդամակցումը ԲՀԿ-ին կարելի է միայն ողջունել:

Փետրվարի 13-ին Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը դիմում էր ներկայացրել կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ: «Այս որոշումը ես ընդունեցի վստահ լինելով, որ ԲՀԿ-ն մյուս քաղաքական ուժերի հետ կարող է քաղաքական մրցակցության շոնրհիվ ապահովել ազատ ու արդար ընտրությունների անցկացումը՝ ձևավորելով նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր հարաբերակցությամբ», -ասվում է Օսկանյանի հայտարարության մեջ:

Վ.Օսկանյանը նշել է, որ լինելով «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավարը, նա բազմիցս է իր կարծիքը հայտնել Հայաստանի իրադարձությունների ու զարգացումների մասին և այսօր գտնում է, որ «ժամանակն է առավել ակտիվ մասնակցել երկրում ընթացող քաղաքական գործընթացներին»:

Ըստ ԶԼՄ-ների, Օսկանյանը տեղ կզբաղեցնի ԲՀԿ ընտրացուցակի առաջին հնգյակում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---