Հայաստանում եղանակի հնարավոր տաքացում սպասվում է փետրվարի 25-ից հետո![]() 16 փետրվարի 2012 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին տեղումներ են սպասվում Շիրակում, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, մնացած շրջաններում կգերակշռի առանց տեղումների եղանակ, 18-ին ` օրվա երկրորդ կեսին, 19-ի գիշերը , և ցերեկը օրվա առաջին կեսին Արարատյան դաշտում և ամբողջ Հայաստանում տեղումները կպահպանվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: «Արևելյան շրջաններում ` Սյունիքում և Վայոց Ձորում տեղումները կշարունակվեն մինչև 20-ի գիշերը: Փետրվարի 21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ օրը սպասվում է 11-12 աստիճան ցուրտ»,-նշեց Պետրոսյանը: Նա նաև հավելեց, որ եղանակի հնարավոր տաքացում սպասվում է փետրվարի 25-ից հետո: Պետրոսյանի խոսքով, վերջին տարիների ընթացքում ամենացուրտ ձմեռը եղել է 2002թ-ին, երբ օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում գրանցվել է -32,իսկ Երևանում`-28աստիճան ցուրտ, իսկ ամենատաքը եղել է 2010-ին, երբ տեղումներ չեն եղել և եղանակը համեմատ մյուս տարիներին տաք է եղել: 2010- ը մեզ մոտ գրանցվել է որպես անոմալ ձմեռ. «Չնայած այս տարվա առատ տեղումներին ու ցածր ջերմաստիճանին, այս տարվա ձմեռը անոմալ չի համարվում»: ՀՀ բնապահպանաության նախարարի ներքո իրականացվող կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանն ասաց, որ ամբողջ աշխարհում տեղի ունեցող եղանակային անոմալ փոփոխությունների պատճառը մարդածին է. «Դրանք արտանետումների, հեղուկ գազի, սինթետիկ գազերի պատճառով են: Մարդը չպետք անցնի սահմանը և չխախտի բնության հավասարակշռությունը: Բնությունն իր հանդեպ ոտնձգություններն անպատիժ չի թողնում»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |