«Նաիրիտի» ներդրումային ծրագրի համար հարկավոր է նաև անկախ փորձաքննություն

«Նաիրիտի» ներդրումային ծրագրի համար հարկավոր է նաև անկախ փորձաքննություն

PanARMENIAN.Net - Երևանի քիմիական հսկայի՝ «Նաիրիտի» ճակատագրով հետաքրքրվում են միջազգային ընկերություններ, որոնք ոլորտի համաշխարհային առաջատարների տասնյակում են: Ինչպես փետրվարի 16-ին Երևանում հայտարարել է էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, նրանք արդեն ավարտել են ներդրումային ծրագրի ուսումնասիրությունը, որն առաջարկվել է «Նաիրիտի» արդիականացման համար, ինչ էլ ավելի է մեծացրել նրանց հետաքրքրությունը:

Նախարարը նշեց նաև, որ հաջորդ փուլը կլինի ներդրումային ծրագրի իրականացման անկախ փորձաքննությունը: «Հաջորդ շաբաթ, հավանաբար, համապատասխան համաձայնագիր կստորագրվի: Դրական եզրակացության դեպքում շահագրգիռ ընկերություններից մեկը ձեռնամուխ կլինի ծրագրի իրականացմանը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---