ԶԼՄ. Իրանի վրա Իսրայելի հարձակման դեպքում Թուրքիան կարող է լրջորեն տուժել

PanARMENIAN.Net - Թուրքիան կարող է լրջորեն տուժել Իրանի միջուկային օբյեկտների վրա իսրայելական ՌՕՈՒ հնարավոր հարվածի դեպքում, հայտարարել են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքական հրատարակությունները հրապարակում են ԱՄՆ և Թուրիքիայի վերլուծաբանների կարծիքներն այն մասին, որ տեսականորեն առկա է Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հնարավորություն: Այդ օբյեկտներին հարվածելու համար Իսրայելը կարող է ընտրել թռիչքի երեք ուղիներ՝ Սիրիա-Թուրքիա, Հորդանան-Սիրիա-Իրաք, Հորդանան-Սաուդյան Արաբիա-Իրաք:

Սիրիա-Թուրքիա ուղին ընտրելու դեպքում Իսրայելը կբախվի լուրջ քաղաքական և ռազմական ռիսկերի հետ՝ հաշվի առնելով Անկարայի հետ երկկողմանի հարաբերությունների սառեցումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---