Այս տարվա աննախադեպ սառնամանիքը հասել է Աֆրիկա

Այս տարվա աննախադեպ սառնամանիքը հասել է Աֆրիկա

PanARMENIAN.Net - Այս տարվա աննախադեպ սառնամանիքը հասել է Աֆրիկա: Ցուրտ եղանակի զոհն են դարձել մի քանի տասնյակ մարդիկ: Առատ ձյան տեղումների պատճառով մի շարք ճանապարհներով երթևեկությունը դժվարացել է կամ լիովին արգելափակվել: Առանձին բնակավայրեր կտրվել են արտաքին աշխարհից:

Իշխանությունները փորձում են օգնել փորձանքի մեջ հայտնված մարդկանց, բայց, ըստ երևույթին, օգնությունը բոլորին չէ, որ հասնում է:

Ալժիրի համար անսովոր ցածր ջերմաստիճանը կատարյալ անակնկալ էր տեղի բնակիչների համար: Մեծ վնաս է հասցվել երկրի տնտեսությանը:

Ձյունը վաղ, թե ուշ կհալվի, բայց «սիբիրյան ցրտերը», կարծես, դեռ երկար կմնան ալժիրցիների հիշողության մեջ, գրում է Euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---