Ֆրանսիան երբեք կասկածի տակ չի դնի Հայոց ցեղասպանության հարցը 17 փետրվարի 2012 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան շարունակելու է Թուրքիայի վրա ճնշումները այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի դարձել այն երկիրը, որն ուզում է տեսնել պաշտոնական Փարիզը: Նման հայտարարությամբ փետրվարի 17-ին Երևանում հանդես է եկել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը: Հայ պատգամավորը մասնակցել է «Ապագայի գործիչներ» համաժողովին, որը փետրվարի 5-11 տեղի է ունեցել Փարիզում, Ստրասբուրգում և Բեռլինում: Համաժողովի կազմակերպիչներն էին Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳՆ-ը: Համաժողովին մասնակցել են «Արևելյան համագործակցության» 6 անդամ-երկրներ, ընդ որում Հայաստանը, Վրաստանն ու Ուկրաինան ներկայացրել են ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ, իսկ Ադրբեջանը, Մոլդովան և Բելառուսը` հասարակական կազմակերպությունների անդամ ներկայացուցիչներ: Այս առնչությամբ Արա Նռանյանը հանդիպման ընթացքում Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամի հետ բարձրացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հարցը: «Ասվել է, որ Ֆրանսիայում հայերի անհանգստությունն ընբռնումով է ընդունվում: Խնդրվել է սպասել մինչև փետրվարի վերջ, երբ հարցը մասամբ կհստակեցվի և կկարգավորվի»,-ասել է նա: Ընդ որում, Նռանյանը պատմել է նաև Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարության մասին: «Ադրբեջանն ու Թուրքիան չպետք է կոնֆլիկտի առարկա դարձնեն Հայոց ցեղասպանության հարցը: Սահմանադրական խորհրդում գտնվող փաստաթուղթը ընդամենը իրավական բնույթի է, և Ֆրանսիան երբեք կասկածի տակ չի դնի Հայոց ցեղասպանության հարցը: Այս տեսանկյունից Ֆրանսիայի դիրքորոշումն անբեկանելի է, իսկ Թուրքիան և Ադրբեջանը չպետք է պատրանքներ ունենան, որ ԵՄ կարող է զիջումների գնալ»,-ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարության ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |