Իրանը խորհուրդ է տալիս բարեկամ երկրներին չսատարել ԱՄՆ ու Բրիտանիայի քաղաքականությանը

PanARMENIAN.Net - Իսպանիայում Իրանի դեսպանն ասել է, որ գերտերություններն ի զորու չեն թուլացնելու Իրանի հզորությունը միջազգային ասպարեզում: Մորթազա Սաֆարին իսպանական ЕТВ-ի հետ զրույցում դատարկ ու անհիմն է համարել ԱՄՆ ու Իսրայելի սպառանալիքներն Իրանի դեմ:

Սաֆարին հավելել է, որ Թեհրանն երբեք առաջինը տնտեսական պատժամիջոցներ չի կիրառում և շահագրգռված է զարգացնել համագործակցությունն Եվրոպայի հետ: Իրանը խորհուրդ է տալիս բարեկամ երկրներին չսատարել ԱՄՆ ու Բրիտանիայի արկածախնդրային քաղաքականությանն Իրանի դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---