Սերժ Սարգսյան. Երկրապահի բռունցքը կոտրեց թշնամու ողնաշարը՝ ստիպելով խաղաղություն աղերսել

Սերժ Սարգսյան. Երկրապահի բռունցքը կոտրեց թշնամու ողնաշարը՝ ստիպելով խաղաղություն աղերսել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարում: Ողջունելով ներկաներին՝ նախագահը նշել է. «Նախագահն իր բոլոր ելույթներում պետք է հաշվի առնի բոլոր պաշտոնական ու արարողակարգային նրբությունները, սակայն ես այսպես կվարվեմ, քանի որ մեր համատեղ անցած 20-ամյա ուղին, թույլ է տալիս ինձ ասել՝ բարով տեսանք, տղերք»:

Նախագահը նշել է, որ Երկրապահը պաշտպանում էր Հայրենիքը, երբ դեռ չէր կազմավորվել հայկական բանակը: «Հայ ժողովրդի պատմության օրհասական պահերին ժողովուրդը միշտ կանգնել է Հայրենիքի պաշտպանությանը»,-ասել է նա՝ նշելով, որ այդպես է լինելու նաև ապագայում: «Երկրապահի բռունցքը կոտրեց թշնամու ողնաշարը՝ ստիպելով խաղաղություն աղերսել»,-ասել է Սարգսյանը:

Նախագհը նշել է, որ պատերազմից հետո Երկրապահը մասնակցեց բանակաշինությանը և հիշեցրել է այն արտահայտությունը, որ նախկին երկրապահներ չեն լինում և եթե անհրաժեշտ լինի երկրի ու ժողովրդի համար, «մենք մեր մարտական ընկերների հետ կրկին զինվորական համազգեստ կհագնենք»: Նա նաև նշել է, որ երկրապահիների գործը հակասական գնահատականներ է ստացել, քանի որ բոլոր երկրներում են խնդիրներ լինում պատերազմից հետո խաղաղ կյանքին վերադառնալու առումով, դա կապված է ինչպես հոգեբանական, այնպես էլ սոցիալական խնդիրների հետ:

Ըստ նախագահի, կարելի է ասել, որ «Երկրապահին» դա հիմնականում հաջողվեց: «Ձեղանից շատերն իմ մարտական ընկերներն են, ես հպարտանում եմ դրանով, սակայն պատերազմով պայքարը չավարտվեց, այժմ մենք կառուցում ենք նոր քաղաքացու նոր երկիր»: «Երկիրը փոխվում է օրեցօր, որոշ բացասական երևույթներ վերանում են, այլ երևույթներ ի հայտ են գալիս, և իշխանությունները պայքարելու են դրա դեմ»,-ասել է նա:

«Հիմա ամենակարևորը երկրի արդիականացումն է ինչպես ներքաղաքական, այնպես էլ իրավական առումով, արդյունաբերության ոլորտում»,-ամփոփել է նախագահը:

Նախագահի ելույթից հետո Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը նվեր հանձնեց Սերժ Սարգսյանին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---