Արման Փաշիկյանը շարունակում է գլխավորել Իրանում ընթացող շախմատի մրցաշարի աղյուսակը18 փետրվարի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Իրանի Մաշհադ քաղաքում տեղի է ունեցել Ferdowsi շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Արման Փաշիկյանը 8-րդ տուրում սևերով հաղթել է հնդիկ Պատուրիա Դարինիին և 7,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից միայն կես միավորով են ետ մնում 4 շախմատիստներ, այդ թվում նաև Դարինին, Սերգեյ Տիվիակովը Հոլանդիայից, Ալեքսանդր Ֆոմինիխը Ռուսաստանից ու Ռասուլ Իբրահիմովը Ադրբեջանից: 9-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ռասուլ Իբրահիմովը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լևոն Բաբուջյանը 6 միավոր ունի և զբաղեցնում է 7-րդ տեղը: Փաշիկյանի կինը՝ Մարիա Կուրսովան, որը Հայաստանի հավաքականի անդամ է, երկրորդ տեղում է: 7-րդ տեղում նա հաղթել է պարսիկ Մինո Ազգարնզադեհին: Նա ունի 5,5 միավոր: Առաջատարը Սոֆիկո Խուխաշվիլին է Վրաստանից, որը 8-րդ տուրում կխաղա Կուրսովայի հետ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել |