Գերմանիայում երկրի նախագահի գործով հետաքննություն է սկսվել

Գերմանիայում երկրի նախագահի գործով հետաքննություն է սկսվել

PanARMENIAN.Net - Գաննովերի դատախազությունը պաշտոնապես սկսել է հետաքննությունը Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի առնչությամբ, որը ուրբաթ օրը հրաժարական է տվել սկանդալի պատճառով, գրում են ռուսական լրատվամիջոցները:

«Այն բանից հետո, երբ դատական հետապնդումից իմունիտետն ավարտվում է, ինքնաբերաբար քննչական գործողություններ են սկսվում: Սկզբում մենք այդ գործով հետագա քայլերի մասին ոչինչ չենք ասելու»,- հայտնել է իրավապահ գերատեսչության ներկայացուցիչ Հանս Յուրգեն Լենդեքքելը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---