Հայ ծանրորդներ Գևորգ Պողոսյանի և Էլեն Գրիգորյանի որակազրկման լուրը հաստատվել է

Հայ ծանրորդներ Գևորգ Պողոսյանի և Էլեն Գրիգորյանի որակազրկման լուրը հաստատվել է

PanARMENIAN.Net - Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան և WADA կազմակերպությունը հաստատել են ծանրորդներ Գևորգ Պողոսյանի և Էլեն Գրիգորյանի որակազրկման լուրը: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ նրանց սպառնում է 4 տարվա որակազրկում: Պողոսյանի 3 բրոնզե մեդալները կանցնեն լիտվացի Աուրիմաս Դիձբալիսին և ռուս Անդրեյ Դեմանովին:

Դրական են ստացվել նաև իսրայելացի ծանրամարտիկ Անատոլ Մուշկինի փորձաքննության արդյունքները: Նրա բրոնզե մեդալը կանցնի հայ մարզիկ Էդգար Գևորգյանին:

Որակազրկված է նաև ուկրաինուհի Օլգա Կորոբկան, ում երեք բրոնզե մեդալները կփոխանցվեն Մարիամ Ուսմանին և Հռիփսիմե Խուրշուդյանին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---