Հարավկովկասյան երկաթուղու ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2012 թ հունվարին աճել է 22,1%

Հարավկովկասյան երկաթուղու ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2012 թ հունվարին աճել է 22,1%

PanARMENIAN.Net - Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար ամսվա արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 210,3 հազար տոննա, ինչը 22,1% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Նշենք, որ 2012 թվականի հունվարին ՀԿԵ բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 19,2% գերազանցել է նախատեսված ծավալը:

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 29,4 հազար տոննա, ինչը 60,7% գերազանցեց 2011 թվականի հունվարի ցուցանիշը:Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. առաջին ամսվա ընթացքում փոխադրվել էր 88,2 հազար տոննա բեռ, ինչը 22,3% գերազանցում է 2011թ հունվարի ցուցանիշից:Իսկ տեղական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 92,7 հազար տոննա, ինչը 13,2% գերազանցեց 2011 թ. հունվարի ցուցանիշը:

Ինչպես նշվում է ընկերության մամուլի ծառայությունում, հարկ է նշել, որ ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը:

2012 թվականի հունվարին այս ցուցանիշը կազմեց 1440 տոննա՝ 2011 թ. հունվարին գրանցված 1315 տոննայի դիմաց: 2012 թվականի առաջին ամսվա ընթացքում Հայաստանի երկաթուղին օրեկան միջինում սպասարկում էր 50 վագոն բեռ՝ 2011 թվականի հունվարին գրանցված 43 վագոնիդիմաց:

«Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայումեն ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը»,-ասվում է հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---