Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային հավաքականի ընդլայնված կազմը

Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային հավաքականի ընդլայնված կազմը

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Հայաստանի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով կհանգրվանի Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Հայաստանի հավաքականը փետրվարի 28-ին իր առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի Սերբիայի ազգային հավաքականի հետ, իսկ փետրվարի 29-ին, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ազգային հավաքականի հետ:

«Ընդլայնված կազմով հավաքի հիմնական նպատակը հնարավորինս շատ ֆուտբոլիստների դիտարկելն է: Կփորձարկվեն մեծ թվով ֆուտբոլիստներ երիտասասրդական հավաքականից, ովքեր հնարավորություն կստանան հանդես գալու ազգային հավաքականում:

Երկու հանդիպումների ընթացքում բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալու»,-ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է Վարդան Մինասյանը:

Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա) , Ստեփան Ղազարյան («Բանանց»), Արսեն Պետրոսյան («Փյունիկ») 7 Գրիքոր Մելիքսեթյան («Փայքան»): Պաշտպաններ. Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան («Սպարտակ» Նալչիկ), Վալերի Ալեքսանյան («Սանաթ Նավթ»), Լևոն Հայրապետյան («Լեխիա»), Ռոբերտ Արզումանյան («Յագելոնիա»), Արտակ Եդիգարյան, Արթուր Յուսպաշյան, Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան («Բանանց») և Անդրանիկ Ոսկանյան («Միկա»):

Կիսապաշտպաններ. Արթուր Եդիգարյան, Էդգար Մալաքյան, Դավիթ Մանոյան և Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Կառլեն Մկրտչյան, Գևորգ Ղազարյան («Մետալուրգ» Դոնեցկ), Մարկոս Պիզզելլի («Կուբան»), Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր» Դոնեցկ), Զավեն Բադոյան (ԲԱՏԵ), Վալտեր Պողոսյան («Բանանց»), Մասիս Ոսկանյան («Ռոզելար») և Արաս Օզբիլիս («Այաքս»):

Հարձակվողներ. Յուրա Մովսիսյան («Կրասնոդար»), Արթուր Սարկիսով («Շիննիկ»), Նորայր Մամեդով («Ցվոլլե») և Հովհաննես Հովհաննիսյան («Փյունիկ»):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---