Ֆրանսիայի նախագահի հայազգի թեկնածուն կպայքարի մինչև վերջ

Ֆրանսիայի նախագահի հայազգի թեկնածուն կպայքարի մինչև վերջ

PanARMENIAN.Net - Մաքսիմ Վերները, ում մայրն ազգությամբ հայ է, մտադիր է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Ի տարբերություն այլ թեկնածուների, ովքեր արդեն հրաժարվել են նախընտրական քարոզարշավից, Ֆրանսիայի Երիտասարդության ասոցիացիայի նախագահը հայտարարել է այդ գործընթացը մինչև վերջ հասցնելու մասին:

Թեև շատ ձայներ հավաքելու հավանականությունը քիչ է, Մաքսիմ Վերները մտադիր է այցելել Ֆրանսիայի գյուղեր և քաղաքներ գոնե 4 տոկոս ձայներ հավաքելու համար:

Տաքսու վարորդի որդին՝ Վերները, արդեն ներկայացրել է իր նախընտրական քարոզարշավը «Երիտասարդություն, միավորվեք. 89 առաջարկներ 2012-ի համար» գրքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---