«Առէկսիմբանկը» իր գործընկերներին պատմել է թե ինչ փոփոխություններ են պետք հաջող արտաքին առևտրի համար

«Առէկսիմբանկը» իր գործընկերներին պատմել է թե ինչ փոփոխություններ են պետք հաջող արտաքին առևտրի համար

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ փետրվարի 22-ին իր հաճախորդների համար անցկացրել է սեմինար «Բանկի փաստաթղթային գործառույթների և առևտրի ֆինանսավորման արդի ծառայություններ» թեմայով: Սեմինարի հիմնական նպատակն է հաճախորդներին ծանոթացնել վարկավորման և բանկային երաշխիքների տարբեր տեսակներին, ինչպես նաև դրանց տրամադրման մեխանիզմներին: Ինչպես նաև ասվել է այն փոփոխությունների մասին, որոնք վերջերս տեղի են ունեցել Միջազգային առևտրային տերմինալներում:

«Սեմինարի նպատակն է բանկի հաճախորդներին և հրավիրված հյուրերին ծանոթացնել փաստաթղթային գործառույթների ծառայություններին և դրանց կիրառման հնարավորությանը հաճախորդների արտաքին առևտրային գործարքների ֆինանսավորման ժամանակ»,-ասել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը: Ըստ նրա, Հայսատանում արտաքին առևտրով զբաղվում են ինչպես առանձին ընկերություններ, այնպես և անհատ ձեռներեցներ, ովքեր պետք է իմանան փոփոխությունների մասին, որ տեղի են ունեցել 1-1.5 տարի առաջ`բանկային երաշխիքների միջազգային կանոնների ոլորտում, որոնք հրապարակվել են Միջազգային առևտրային պալատի կողմից: «Այս փոփոխությունները շատ կարևոր են հաճախորդների կողմից գործարքներն իրականացնելու տեսակետից, քանի որ դրանց վերջնական արդյունքը մեծ մասամբ կախված է նրանից, թե որքան գրագետ է կազմված առևտրային պայմանագիրը»,- ընդգծել է նա:

Խաչատրյանը հայտնել է, որ մասնավորապես, 2011թ հունվարից ուժի մեջ են մտել նոր առևտրային տերմիններ և այսօրվա դրությամբ, 13-ի փոխարեն գործածվում են 11-ը: Փոփոխություններ են մտցվել նաև բանկային երաշխիքների ոլորտում, որոնք այսուհետ ավելի մատչելի կերպով են ներկայացված լինելու: «Այսօրվա դրությամբ դրանք ավելի պարզեցված են, ինչը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել դատական քաշքշուկները»,-մեկնաբանել է նա:

Սեմինարին մասնակցել են մոտ 50 խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկրողներ և արտահանողներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---