Փետրվարի 14-ից «ՀԿԵ» ՓԲԸ-ի բոլոր գնացքները երթևեկում են ըստ չվացուցակի`

Փետրվարի 14-ից «ՀԿԵ» ՓԲԸ-ի բոլոր գնացքները երթևեկում են ըստ չվացուցակի`

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր միջազգային և տեղական ուղևորատար գնացքները երթևեկում են ըստ չվացուցակի` չնայած վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի տարածքում հաստատված անբարենպաստ եղանակային պայմաններին: Այդ մասին հաղորդեց ՀԿԵ-ի Ուղևորափոխադրումների տնօրինության պետի տեղակալ Կարինե Գրիգորյանը: Նա հիշեցնում է, որ ուժեղ ձյան և Ջաջուռ-Մայիսյան երկաթուղային հատվածում ստեղծված դժվար պայմանների պատճառով փետրվարի 10-13-ին դադարեցված էր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների շարժը:

«Սակայն բավականին օպերատիվ կերպով անցկացրած ձնամաքրման աշխատանքներից հետո միջազգային գնացքների շարժը վերականգնվեց: Փետրվարի 14-ից սկսած ոչ մի միջազգային գնացքի կամ տեղական էլեկտրագնացքի մեկնումը չէր հետաձգվել: Բոլոր գնացքները երթևեկում են ըստ չվացուցակի, առանց ուշացումների», - ընդգծեց Գրիգորյանը:

Տնօրինության ղեկավարի տեղակալի խոսքերով, այն ուղևորներին, ովքեր չէին կարողացել Թբիլիսի հասնել հետաձգված գնացքներով, հնարավորություն տրվեց վերադարձնել տոմսերը` վճարված գումարը ստանալով առանց որևէ պահումների: Սակայն ուղևորների մի մասը կարողացել է գնված տոմսերից օգտվել արդեն փետրվարի 14-ին` Թբիլիսիի հետ հաղորդակցության վերականգնումից հետո:

Կարինե Գրիգորյանը հատուկ նշեց, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն համայնքային իշխանությունների հետ համատեղ կազմակերպեց կառամատույցների ձնամաքրման աշխատանքները:

«Ուղևորափոխադրումների տնօրինությունը նամակով էր դիմել համայնքների ղեկավարներին` խնդրելով աջակցել կառամատույցների մաքրման աշխատանքներում: Տեղական իշխանությունների բոլոր ղեկավարները արձագանքեցին և այսպիսով կառամատույցների մի մասը մաքրվեց իրենց, իսկ մյուս մասը` երկաթուղու ուժերով», - ասաց Տնօրինության պետի տեղակալը:

Իսկ ինչ վերաբերում է երկաթուղային գծերի մաքրմանը, ապա այստեղ աշխատում է հատուկ տեխնիկան, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---