Apple խանութից 16 000 դոլարի 25 iPhone են գողացել

Apple խանութից 16 000 դոլարի 25 iPhone են գողացել

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում` Հյուսիսային Կառոլինայի հարավում` Northlake Mall առևտրի կենտրոնում գտնվող Apple Store մանրածախ խանութից 16 000 դոլարի 25 iPhone են գողացել: Այդ մասին գրում է macrumors.com-ը:

Գեղություններն Apple-ի խանութներում հազվադեպ չեն: Սակայն այս միջադեպը մյուսներից տարբերվում է նրանով, որ բջջային սարքերի գողության մեջ կասկածում են խանութի աշխատակիցներից մեկին:

«iPhone սմարթֆոնները գեղացել են խանութի ներսում գտնվող սրահից, որին կասկածյալը մուտք ուներ: Խանութից դուրս են բերել 16Գբ-ի քսաներկու iPhone 4S, 64Գբ-ի մեկ iPhone 4S, 8ԳԲ-ի մեկ iPhone 4 և 32Գբ-ի մեկ iPhone 4»,- ասվում է տեղական ոստիկանության զեկույցում:

Տեղական լրատվական ռեսուրսները հաստատել են տեղեկատվությունն այն մասին, որ կասկածյալն աշխատել է App Store խանութում: Բոլոր գողացված սմարթֆոնները խանութի աշխատակիցը գողացել է դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում: Ոստիկանությունը հետաքննում է iPhone-ների գողության փաստի առթիվ գործը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---