Ավարտվել է «Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛» ընթերցանության հանրապետական մրցույթը![]() 22 փետրվարի 2012 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է «Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛» ընթերցանության հանրապետական մրցույթը: 2011 թվականի մայիսից 4000 դպրոցականներ մասնակցել են այս մրցույթին, որոնցից 800-ն անցել են կիսաեզրափակիչ, իսկ հաղթել են 55-ը` նրանցից 7-ը ներկայացրել են Երևանի դպրոցները: Դպրոցականների շրջանում ընթերցանության առաջին մրցույթը կայացել է Երևանի քաղաքապետարանի և «Էդիթ-պրինտ» հրատարակչության գործակցությամբ: Շուրջ տասն ամիս դպրոցականները կարդացել են առաջարկված գրքերը, մրցութային օրերին պատմել հանձնաժողովին, վերլուծել անգիր սովորած մեջբերումներով և ասմունքել: Ընթերցանության առաջին մրցույթը նվիրված է եղել Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայկական գրատպության 500-ամյակին, իսկ մրցութային ամփոփիչ միջոցառումը՝ Մայրենիի օրվան, որի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը պատվոգրերով ու շնորհակալագրերով է պարգևատրել մի շարք մշակութային գործիչների, հեռուստահաղորդումների, հեղինակների և ուսուցիչների: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |