Սիրիացի ապստամբները գտել են հովանավորի, ով իրենց զենքով է ապահովում

Սիրիացի ապստամբները գտել են հովանավորի, ով իրենց զենքով է ապահովում

PanARMENIAN.Net - Սիրիացի ապստամբները զենք են ստանում հարուստ հայրենակցից, ով արտաքսման մեջ է ապրում: Ինքը մատակարարը այդ մասին խոստովանել է բրիտանական The Independent թերթին տված հարցազրույցում:

Աբու Քությեբան հանդիսանում է նախագահ Բաշար Ասադի հակառակորդը, և վերջին տարիներին բնակվում է Պարսից ծոցի երկրներից մեկում: Երբ Սիրիայում ապստամբություն սկսվեց, նա սկսեց զենք գնել և ուղարկել հայրենակիցներին:

Մի քանի շաբաթ առաջ նա մեկնել է Լիբիա, որտեղ քաղաքացիական պատերազմից հետո շատ զենք էր մնացել: Արդյունքում սիրիացիները մեծ քանակությամ զանազան զենք ու զինամթերք են ստացել: Սիրիացի ապստամբներին օգնել խոստացել են նաև Սաուդյան Արաբիայի և Քաթարի ներկայացուցիչներ:

Փետրվարին ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը միջազգային հանրությանը կոչ է արել զինել սիրիական ընդդիմությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---