«Կոստա Կոնկորդիայի» կործանման մասին գործում հայտնվել են յոթ նոր կասկածյալներ

«Կոստա Կոնկորդիայի» կործանման մասին գործում հայտնվել են յոթ նոր կասկածյալներ

PanARMENIAN.Net - Իտալական դատախազությունն ընդլայնել է «Կոստա Կոնկորդիա» նավի խորտակման գործով կասկածյալների ցուցակը, հաղորդում է Il Salvagente-ն: Փետրվարի 22-ին գործում հայտնվել են ևս յոթ կասկածյալներ՝ Costa Crociere ընկերության երեք աշխատողներ, անձնակազմի չորս անդամներ: Նրանք բոլորը կարող են մեղադրվել չկանխամտածված սպանության և հանցավոր անփութության մեջ:

Կասկածյալների շարքում հայտնվել է Costa Crociere գործադիր փոխնախագահ Մանֆրեդ Ուրշպրունգերը, ընկերության ճգնաժամային բաժնի ղեկավար Ռոբերտո Ֆերարինին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---