«Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայի մասնակիցները 100 արժեքավոր նվեր են ստացել

«Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայի մասնակիցները 100 արժեքավոր նվեր են ստացել

PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարել են «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» մարքետինգային արշավի արդյունքները: «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» արշավը նպատակաուղղված էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ վճարումների ծավալի մեծացմանը և Visa ժամանակակից վճարային քարտերի գործառնության մասին Հայաստանի սպառողների իրազեկման բարձրացմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների համար նախատեսված ակցիան գործում էր 2011թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012թ. հունվարի 31-ը: Ակցիային կարող էին մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որի համար պարզապես անհրաժեշտ էր ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտով ցանկացած գումարի գնումներ կատարել Հայաստանի և նրա սահմաններից դուրս գործող ցանկացած առևտրի կամ սպասարկման կետերում: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով վճարված յուրաքանչյուր գնման դիմաց քարտապանները ստանում էին բոնուսային միավորներ գնման գումարից և ավտոմատ կերպով դառնում էին ակցիայի մասնակիցներ:

Ակցիայի գործունեության 3 ամիսների ընթացքում (2011թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012թ. հունվարի 31-ը) ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ գործարքների քանակը կրկնապատկվել է, այդ թվում շրջանառությունը Visa քարտերով ավելացել է 40%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով կատարված գործարքների միջին քանակը կազմել է օրական 6000:

ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելագույն բոնուսային միավորներ վաստակած Visa քարտապանների միջև խաղարկվեցին 100 արժեքավոր մրցանակներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության կողմից: Մրցանակների թվում էին կենցաղային տեխնիկայի գնման 50 հավաստագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 հավաստագրեր` -1% վարկի և +1% ավանդի համար:

Ակցիայի խաղարկության արդյունքում գլխավոր մրցանակակիր ճանաչվեց ՎՏԲ-Հայաստան Բակի հաճախորդ Սամվել Սարգսյանը:

Ակցիայի արդյունքների վերլուծումը ցույց տվեց, որ Visa քարտապանները մեծամասնությամբ գնումները իրականացրել են սուպերմարկետներում: Երկրորդը ճանաչողականությամբ առևտրի/սպասարկման կետերից են հագուստի խանութները, այնուհետև` էլեկտրոտեխնիկայի խանութ-սրահները: Բացի այդ, նկատվել է նաև վճարումների զգալի աճ ինտերնետ միջավայրում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---