Ամերիկյան ավիակիրները հեռացել են Պարսից ծոցից

Ամերիկյան ավիակիրները հեռացել են Պարսից ծոցից

PanARMENIAN.Net - Ամերիկյան ավիակիր հարվածային խումբը` «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ Օրմուզյան նեղուցով Պարսից ծոցից դուրս է եկել Արաբական ծով, հաղորդել է չորեքշաբթի օրը ԱՄՆ ՌԾՈՒ լրատվական ծառայությունը:

Առկա տվյալների համաձայն, ավիակիրը Պարսից ծոցի տարածք էր մտել, որպեսզի Արաբական Միացյալ Էմիրություններում համալրեր պաշարները: Նախքան Պարսից ծոց մուտք գործելը «Կառլ Վինսոնը» մարտական հսկողության նավերով մարտական հերթապահություն էր իրականացնում Իրանի հարավ-արևելյան ափերի մոտ` Արաբական ծովի հյուսիսային հատվածում, հաղորդում է Ինտերֆաքսը:

Այժմ Արաբական ծովում գտնվող 2 ավիակիր հարվածային խմբերը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերին ավիաաջակցություն ապահովելու ռազմական խնդիր են կատարում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---