Թալիբները ոստիկանության տեղամաս են պայթեցրել Պակիստանի հյուսիս-արևմուտքում

Թալիբները ոստիկանության տեղամաս են պայթեցրել Պակիստանի հյուսիս-արևմուտքում

PanARMENIAN.Net - Ուրբաթ առավոտյան թալիբների կողմից Փեշավար քաղաքում կատարված ահաբեկչության արդյունքում զոհվել են երեք ոստիկաններ, ևս 9 վիրավորվել են :

Ահաբեկիչ-մահապարտների խումբը հարձակվել է ոստիկանության տեղամասի վրա քաղաքի կենտրոնական մասում: Երեք մահապարտներ ակտիվացրել են հզոր պայթուցիկ սարքերը: Փոխհրաձգության արդյունքում մյուս գրոհայինները սպանվել են, հայտնում է «Վեստին»: Այս հարձակումը Մահսուդի գլխավորած գրոհայինների ձեռքի գործն է: Մահսուդի խմբավորումը հրաժարվեց բանակցությունների սեղանի շուրջ նստել իշխանությունների հետ նախորդ տարվա նոյեմբերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---