«Ժողովուրդ». Անհետացած համարվող Սամվել Բաբայանը Մոսկվայի Radisson Royal Moscow Hotel հյուրանոցում է![]() 25 փետրվարի 2012 - 09:44 AMT PanARMENIAN.Net - Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այս օրերին գտնվում է Մոսկվայում: Ավելին, նույն աղբյուրների համաձայն այժմ Բաբայանը ապրում է նախկին «Ուկրաինա», այժմ «Radisson Royal Moscow Hotel» հյուրանոցում` դելյուքս համարում: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը զանգահարել է Բաբայանի տիկնոջը` Իռային, սակայն ապարդյուն. թերթի հարցերին` որտեղ է Սամվել Բաբայանը, երբ է վերադառնալու, նա պատասխանել է մեկ բառով` «չգիտեմ»: Օրաթերթը հիշեցնում է, որ Սամվել Բաբայանը, Հայաստանի բանկերում գրավ դնելով մի շարք նախկին ու ներկա պաշտոնյաներին, իր նախկին ընկերներից շատերին պատկանող տները, անհետացել է: Ու տևական ժամանակ է`որևէ մեկը չի կարողանում գտնել նրան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |