«Երկիր». Գազի Հովոն Հովիկ Աբրահամյանի դեմ դուրս է եկել Ալիկ Սարգսյանի պատվերով

«Երկիր». Գազի Հովոն Հովիկ Աբրահամյանի դեմ դուրս է եկել Ալիկ Սարգսյանի պատվերով

PanARMENIAN.Net - Գազի Հովոն` Հովհաննես Ղազարյանը, ով «ՀայՌուսգազարդ»-ի Արտաշատի մասնաճյուղի ղեկավարն էր, «Երկրի» տեղեկություններով, ընկերական շրջապատում հետաքրքիր հայտարարություններ է արել: Նա առավել հայտնի դարձավ Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ու նրա եղբոր` Ջոնիկ Աբրահամյանի հետ ունեցած հաճախակի, երբեմն էլ` զինված բախումներով: Օրաթերթի աղբյուրները պնդում են, որ Գազի Հովոն ափսոսանքով խոստովանել է, որ ընկել էր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազդեցության տակ և արել այն ամենը, ինչ թելադրել է Սարգսյանը: Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ Ալիկ Սարգսյանը իբր Գազի Հովոյին հանգստացրել է`ասելով. «Դու քո գործը հանգիստ արա, նախագահը տեղյակ է»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---