«Ժողովուրդ». Հողահարկի ու գույքահարկի պարտքերը զիջելը ՀՀԿ-ի հերթական բլեֆն է

«Ժողովուրդ». Հողահարկի ու գույքահարկի պարտքերը զիջելը ՀՀԿ-ի հերթական բլեֆն է

PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում պարզվել է, որ կառավարության ներկայացրած Հարկային փոփոխությունների փաթեթում նախատեսված է մինչև 2008թ. հունվարի 1-ը կուտակված հողահարկի ու գույքահարկի պարտքերը զիջել: Եվ մինչ ՀՀԿ-ն կփորձի այս նախաձեռնությունը մատուցել իբրև «բարի կամքի դրսևորում», իսկ քաղաքական շրջանակները` կառավարական ընտրակաշառք, «Ժողովուրդ»-ը պարզել է, որ այս օրինագիծը ՀՀԿ-ի հերթական բլեֆն է:

Բանն այն է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի համաձայն` 3 տարվա վաղեմության հարկային պարտավորությունները կարող են պարզապես չկատարվել: Այսինքն`այն, ինչ ՀՀԿ-ն փորձում է մատուցել իբրև «լավություն», իրականում օրենքի պահանջ է: Բայց միայն դա չէ զավեշտը: «Ժողովուրդը» գրում է, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը թերթի հետ զրույցում, խոսելով այդ նախագծի մասին, ասել է. «Այդ օրենքը նպատակ ունի չեղյալ հայտարարելու պարտքերը, մանավանդ, որ այդ գումարները դժվար թե երբևէ մարվեն»: Ինչպես նկատել է Լոռու մարզպետը` «դրանք անհուսալի պարտքեր են»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---