«Հրապարակ». Նախկինում յոթ անգամ դատապարտված Բիճ Ռուբոն ձերբակալվել է

«Հրապարակ». Նախկինում յոթ անգամ դատապարտված Բիճ Ռուբոն ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Հանցավոր աշխարհի ներկայացուցիչների ձերբակալությունները շարունակվում են: «Հրապարակի» տեղեկություններով, օրերս ոստիկանները ձերբակալել են հանցավոր աշխարհում հայտնի Բիճ Ռուբոյին` Ռոբերտ Առաքելյանին: Նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութ, ապա խուզարկվել է բնակարանը, որտեղից նույնպես հայտնաբերվել է թմրանյութ, ինչպես նաև ատրճանակ: Այս գործի շրջանակներում ճշտվել է նաև, թե նա ումից է գնել թմրանյութը:

Պարզվել է, որ նրան թմրանյութը վաճառել է Ներքին Շենգավիթում ապրող ոմն Էդիկ, ում ավտոտնակից հայտնաբերվել է մոտ մեկ կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց: Ի դեպ, ափիոնի մեկ գրամն արժե 10 դոլար: Թերթը նշում է, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները նրան բերման են ենթարկել Երևանի նարկոլոգիական կլինիկայի մոտից: Թերթը նաև տեղեկացնում է, որ վերոնշյալ Բիճ Ռուբոն նախկինում յոթ անգամ դատապարտված է եղել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---