Կոտայքի մարզի Բջնի գյուղում ձյան պատճառով տանիքներ են փլվել![]() 25 փետրվարի 2012 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին ժամը 19.19-ին Կոտայքի մարզի Բջնիի գյուղապետից արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ փլուզվել են նույն գյուղի բնակիչներ Մ. Գասպարյանին պատկանող անասնագոմի և ավտոտնակի, Ա. Գրիգորյանին պատկանող հարդանոցի, Զ. Անդրեայանին և Ա. Մանուկյանին պատկանող անասնագոմերի, Գ. Հովհաննիսյանին պատկանող տան տանիքները. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետը: Ըստ նախնական գնահատման` փլուզման պատճառ է հանդիսացել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը: Գյուղապետարանում կազմվել է հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |