Լավրով. Ռուսաստանը ողջունում է հանրաքվեի անցկացումը Սիրիայում

Լավրով. Ռուսաստանը ողջունում է հանրաքվեի անցկացումը Սիրիայում

PanARMENIAN.Net - «Ռուսաստանը ողջունում է հանրաքվեի անցկացումը Սիրիայում նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ, դա վերջ կտա իշխող կուսակցության մոնոպոլիային ու քայլ կլինի դեպի հետագա ժողովրդավարացում»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիայի կառավարությունը հանրաքվե է անցկացրել նոր սահմանադրության վերաբերյալ, չնայած չդադարող բռնություններին: Առնվազն 30 մարդ է զոհվել կիրակի օրը:

Նոր սահմանադրությամբ նախատեսվում է բազմակուսակցական խորհրդարանական ընտրությունների անցկացում երեք ամսվա ընթացքում: Ընդդիմությունը բոյկոտել է հանրաքվեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---