Mozilla և LG կներկայացնեն նոր համատեղ սարքավորում

Mozilla և LG կներկայացնեն նոր համատեղ սարքավորում

PanARMENIAN.Net - Mozilla և LG MWC ցուցահանդեսին կներկայացնեն համատեղ բջջային սարքը, գրում է ExtremeTech բլոգը` հղելով իր աղբյուրներին:

Սարքն աշխատելու է Boot to Gecko (B2G) ղեկավարությամբ, որը մշակվել է Mozilla-ի կողմից: Հավանաբար, սարքը նախատեսված կլինի մշակողների համար: Դրանով ծրագրավորողները կկարողանան փորձարկել Mozilla Marketplace-ի ծրագրերը:

Boot to Gecko համակարգը նախատեսված է սմարթֆոնների և պլանշետների համար: 2011թ ամռանը Mozilla-ն ներկայացրել էր դրա ալֆա-տարբերակը: Mozilla Marketplace-ը կմիավորի վեբ-ծրագրերը, որոնք գրված են HTML5, JavaScript և CSS-ով:

Mozilla Marketplace-ը կդառնա Firefox 13 բրաուզերի մի մասը, որը նախատեսվում է թողարկել 2012թ հունիսին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---