Արման Մուսինյան. ՀԱԿ մասնակցությունը ԱԺ աշխատանքներին կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինեն ընտրությունները

Արման Մուսինյան. ՀԱԿ մասնակցությունը ԱԺ աշխատանքներին կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինեն ընտրությունները

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մասնակցությունը նոր գումարման Ազգային ժողովի աշխատանքներին կախված կլինի նրանից, թե ինչպես կանցնեն ընտրությունները: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: «Նույնիսկ եթե մենք միայն մեկ պատգամավոր ունենանք, իսկ ընտրությունները լինեն շատ ազատ ու արդար, մենք դա կընդունենքն որպես հանրության կողմից մեր գործունեության գնահատական: Եվ առաջինները կշնորհավորենք ընտրություններում հաղթած քաղաքական ուժին»,-ասել է նա:

Ըստ Մուսինյանի, եթե ընտրություններն անցնեն խախտումներով, ՀԱԿ-ը, որոշում կկայացնի ելնելով քաղաքական իրավիճակից:

ՀԱԿ ներկայացուցիչը հավելել է, որ արդար ու ազատ ընտրությունների հիմնական հակառակորդները լինելու են «Սերժ Սարգսյանի ռեժիմն» ու ՀՀԿ-ն, քանի որ հակառակ դեպքում նրանք չեն կարողանա հաղթել ընտրություններում:

2009թ. մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ զբաղեցրեց 3-րդ տեղը, սակայն հրաժարվեց մանդատներից՝ պատճառաբանելով դա ընտրախախտումներով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---