Բաշար Ասադի հակառակորդները ստեղծել են նոր կազմակերպություն

PanARMENIAN.Net - Սիրիական ազգային խորհրդի առնվազն 20 անդամներ, ովքեր դիմակայում են Բաշար Ասադի ռեժիմին, ձևավորել են նոր կազմակերպություն: Այդ մասին փետրվարի 26-ին հաղորդել է Reuters-ը:

Կազմակերպությունը գլխավորել է փաստաբան Հայտամ ալ Մալեհը, ով Ասադների ընտանիքի ընդդիմության մեջ է գտնվում 1970-ականներից: Նրան միացել են նախկին քաղբանտարկյալ Քամալ Ալ Լաբվանին, իրավապաշտպան Քեթրին ալ Թալին, ինչպես նաև Վալիդ ալ Բունին:

«Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Քամալ ալ Լաբվանին պարզաբանել է, որ Սիրիացի հայրենասերների խմբի մասնակիցները շարունակելու են աշխատել Սիրիական ազգային խորհրդի կազմում, «բայց նրանց մեթողներն ուրիշ են լինելու»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---